357 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-19 10:49
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանն ակնարկեց, որ Գարեգին Բ-ին թույլ չեն տալու մասնակցել Վրաստանի պատրիարքի թաղմանը

Փաշինյանն ակնարկեց, որ Գարեգին Բ-ին թույլ չեն տալու մասնակցել Վրաստանի պատրիարքի թաղմանը

Ես կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությանը Համայն վրաց պատրիարք կաթողիկոս Իլյա 2-րդի հուղարկավորությանը կմասնակցի ամենաբարձր մակարդակով։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասել է Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ չի լինի, որ Ամենայն հայոց կաթողիկոսին հնարավորություն տրվի մասնակցելու Իլյա 2-րդի հուղարկավորությանը։ 

«Ես պատրաստվում եմ զանգահարել Վրաստանի վարչապետին, ցավակցել անձամբ, և մենք ձևաչափը քննարկում ենք, թե ինչ մասնակցություն ունենանք։ Այլ ձևաչափերի մասին չեմ կարող ասել ոչինչ»,-ասաց նա՝ հայտարարելով, որ վեհափառ հայրապետին չի ճանաչում որպես կաթողիկոս։