Ադրբեջանցիները\nե՞րբ են դուրս գալու ՀՀ սուվերեն տարածքներից՝ Ջերմուկից, Գեղարքունիքի մարզից,\nՍյունիքից․ «Իշխանություն» լրատվականը հետաքրքրվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանից։ Ի պատասխան՝\nՔՊ-ական նախարարը նշեց, որ ինքը չէ այն մարդը, ով պետք է այդ հարցին պատասխանի։\nԱյդուհանդերձ, նա հիշեցրեց, որ այդ հարցը լուծվելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև\nսահմանազատման գործընթացով։
«Ինձ հարցեր տվեք իմ նախարարության համակարգման տիրույթում, որպեսզի\nիմ պատասխանները լինեն հստակ»,- ասաց նա։
\n\n\n\nԼրագրողի դիտարկմանը, որ\nինքը տարածքային կառավարման նախարարն\nէ, և ՀՀ տարածքների վերաբերյալ հարցերը հենց իրեն են վերաբերում, բացի այդ՝\nլինելով ՔՊ-ական նախարար, նա ևս կիսում է քաղաքական պատասխանատվություն,\nԽուդաթյանը համաձայնեց․ «Այո, կիսում եմ քաղաքական պատասխանատվություն, սակայն\nսահմանազատման գործընթացը իմ նախարարության համակարգման տիրույթում չէ»։
\nՓաստացի, Դավիթ Խուդաթյանը անհեթեթ պատճառաբանություններով փորձեց\nխուսափել սահմանազատմանը վերաբերող հարցերից, և դա ունի իր պատճառները։ Մենք գրել էինք, որ սահմանազատման\nգործընթացը փաստացի տևական ժամանակ է կանգ է առել։ Այն բանից հետո, երբ Ալիևը\nՏավուշի մարզում իր ուզածը ստացավ, գործընթացը կանգ առավ։ Պատճառը շատ պարզ է․ եթե հայ-ադրբեջանական շփման գծի\nամբողջ երկայնքով սահմանազատում իրականացվի, ապա Բաքուն պարտավոր է դուրս գալ ՀՀ\nսուվերեն տարածքներից՝ Ջերմուկից, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից։
\nՄենք նաև գրել էինք, որ Նիկոլ Փաշինյանը\nնախկինում բազմիցս ասում էր, թե սահմանազատումը կօգնի հստակեցնել սահմանները և\nլուծել խնդիրները խաղաղ ճանապարհով։ Սակայն այսօր այդ գործընթացի մասին գրեթե չի\nխոսվում։ Դա ունի իր պատճառները․ համապետական ընտրությունների նախաշեմին\nսահմանազատման գործընթացը շարունակելը առնվազն Նիկոլ Փաշինյանի շահերից չի բխում։ Թեման\nմիտումնավոր չի բարձրաձայնվում, քանի որ այն կարող է առաջացնել անհարմար հարցեր,\nօրինակ՝ ինչո՞ւ ՀՀ սուվերեն տարածքները նրա «կիրթ և կառուցողական» գործընկեր Ալիևը\nհետ չի վերադարձնում։ Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության\nթեման ՔՊ-ական իշխանության ամենախոցելի կողմերից մեկն է, քանի որ վկայում է մի\nպարզ ճշմարտության մասին՝ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը այդքան ուժ և կարողություն\nչունեն, որ լուծեն մեր երկրի և ժողովրդի համար այդքան կարևոր անվտանգային հարցերը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԸ՝ այստեղ