336 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-24 13:28
Հայաստանով մեկ

Սա նաև արհամարհանք է վրաց ժողովրդի նկատմամբ. Լիլիթ Գալստյանը՝ Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Վեհափառի չմասնակցելու մասին

Սա նաև արհամարհանք է վրաց ժողովրդի նկատմամբ. Լիլիթ Գալստյանը՝ Իլյա Երկրորդի հուղարկավորությանը Վեհափառի չմասնակցելու մասին

Երեկ Վրաստանը վերջին հրաժեշտը տվեց Իլյա Երկրորդին։ Եռօրյա սգով վրաց ժողովուրդը իր ցավն ու ակնածանքը դրսևորեց պատրիարքի նկատմամբ՝ միաժամանակ իր խոնարհումը բերելով 326-ից պետական հռչակված իր կրոնի ու եկեղեցու նկատմամբ։ Սա նաև գնահատական էր վրաց ինքնության պահպանման գործում եկեղեցու ունեցած անուրանալի դերին, ինչպես նաև հանգրվան՝ վերաիմաստավորելու ազգային համախմբման կարևորությունը, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը։

«Պատրիարքի հուղարկավորությանն ու Սուրբ Պատարագին Ամենայն Հայոց կաթողիկոսի ներկայությունը բնական էր և պատշաճ։

Բայց քաղաքական և պարզ մարդկային խոհեմության փոխարեն ՀՀ իշխանությունները հերթական անգամ ընտրեցին անթույլատրելին՝ մեր օրերի տարեգրության մեջ արձանագրելով նվաստացման և ամոթի ևս մեկ էջ։