396 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-26 11:38
Օրենքի դաշտում

Իրավապահները «սրբել» են Վանաձորի համայնքապետարանը․ 10 անձ ձերբակալվել է

Իրավապահները «սրբել» են Վանաձորի համայնքապետարանը․ 10 անձ ձերբակալվել է

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով` իրավապահները «սրբել» են Վանաձորի համայնքապետարանը։ Մեզ պատմեցին, որ առավոտյան բերման են ենթարկվել համայնքապետարանի գույքի եւ առեւտրի բաժնի ներկա եւ նախկին աշխատակիցները։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Իշխանություն» լրատվականին հայտնեցին, որ կաշառք ստանալու, տալու, խմբով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և խարդախության դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված վարույթի շրջանակում ձերբակալվել է 10 անձ, որոնցից 7-ը Վանաձորի համայնքապետարանի նախկին և գործող պաշտոնատար անձինք են: «Նախաքննության շահերից ելնելով՝ այլ մանրամասներ չենք կարող հայտնել»,-ասաց կառույցի մամուլի խոսնակը:

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվել է նաեւ եկամուտների հավաքագրման, գույքի կառավարման և գովազդի բաժնի նախկին պետը։