«Իշխանություն» լրատվականը տեղեկություն էր ստացել այն մասին, որ Հայաստանի պետական համալսարաններից մեկի ուսանողը իրեն պատուհանից ցած է նետել։
«Իշխանություն» լրատվականը կապ հաստատեց Ներքին գործերի նախարարության ոստիկանության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի հետ կատարվածի հանգամանքները պարզելու նպատակով։
Վերջինս նշեց․ «Մարտի 21-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել բժշկական կենտրոններից մեկից, որ պոլիտրավմա ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մեկ անձ։ Նախնական տվյալներով պարզվել է, որ վերջինս անզգուշության հետևանքով վայր է ընկել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»։
Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ վարույթ չեն նախաձեռնել։
Արամ Դավթյան