210 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-11 07:31
Հայաստանով մեկ

ՇԱՏ ԿԱՐևՈՐ

ՇԱՏ ԿԱՐևՈՐ


«Իշխանություն» լրատվականին պատմում են, որ քիչ անց իշխանական կայքերը տարածելու են տեղեկություն, ըստ որի, ՆԳՆ գվարդիայի ավտոբուսի հետ վթարված «Նիսանը» երթևեկել է հանդիպակաց ուղղությամբ: Սա արվելու է նրա համար, որ հանրային ընկալման մեջ վթարի մեղավոր համարվի «Նիսանի» վարորդը:

Հիշեցնենք, որ ՆԳՆ ավտոբուսի ոստիկանները գնում էին Լոռու մարզ մեկնող Փաշինյանի անվտանգությունը ապահովելու: Ի դեպ, Ներքին գործերի նախարարությունը վթարի մասին տեղեկությունը տալիս է այնպես, որ տպավորություն ստեղծվի, թե գվարդիայի ավտոբուսի վթարը կապ չունի «ուրախ ավտոբուսի» ուղևորների հետ: «Իշխանություն» լրատվականին դեպքի վայրից պատմեցին, որ գվարդիայի ավտոբուսը գնում էր Լոռի՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավը սպասարկելու և ՔՊ-ականների անվտանգությունը ապահովելու համար:

Հատկանշական է, որ այսօր առավոտյան «ուրախ ավտոբուսի» մեջից լայվ անող Փաշինյանը հիշել էր Շիրակի մարզի ողբերգական ավտովթարը և հորդորել՝ ուշադիր լինել: «Իհարկե, շատ տխուր իրադարձություններ են տեղի ունեցել»,-այս մասին ասել է Փաշինյանը՝ խոսելով ապրիլի 10-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին։

Լիա Սարգսյան