2535 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-04 12:18
Քաղաքական խաղադաշտ

Իշխանությունը քողարկելու ու կոծկելու է հայ ժողովրդի բողոքի ձայնը․ Մանե Թանդիլյան

Իշխանությունը քողարկելու ու կոծկելու է հայ ժողովրդի բողոքի ձայնը․ Մանե Թանդիլյան

Այսօրվա իշխանությունները որևէ կերպ չեն արտացոլում հայ ժողովրդի կարծիքը, դժգոհությունն ու միտքը։ Այս մասին, այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

«Նրանք կոծելու ու քողարկելու են այն վիճակը, որն առակ է մեր հասարակության մեջ։ Այստեղ հավաքված մարդիկ փորձում են ցույց տալ իրականությունը․ ժողովրդավարության անկմանը, գերիների առկայությանը, անհետ կորածների խնդիրներին, բանտերում գտնվող հոգևորականներին ու քաղաքական գործիչներին։ Ակնհայտ է, որ այս իշխանությունները թաքցենլու են այս ամենը»,- ասաց նա։