Եվրոպացիները պաշտպանում են մի մարդու, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, պաշտպանում են մի մարդու, ում պատճառով 150 հազար հայ ենթարկվել է էթնիկ զտման ու ցեղասպանության։ Այս մասին, այսօր Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ, «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։
«Եվրոպան ժողովրդավարության, խոսքի ազատության, օրենքի գերակայության իր գաղափարները պետք է իրականացնի և հավատարիմ մնա դրանց։ Ցավոք, այսօր տեսնում ենք, որ իրենք գործում են ընտրովի արդարադատությամբ։ Մենք պետք է մշտապես բարձրացնենք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի հարցը, քանի որ այն միջազգային իրավունքի բաղկացուցիչ մաս է»,- ասաց ակցիայի մասնակիցը։