1557 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-07 17:46
Ի՞նչ է ուզում ժողովուրդը

«Համաներում» արեք, հաշմանդամ երեխա եմ պահում. վարորդականից զրկված քաղաքացիները դիմեցին Փաշինյանին

Վարորդական իրավունքներից զրկված մի խումբ քաղաքացիներ այսօր՝ մայիսի 7-ին, բողոքի ակցիա իրականացրին Ազգային ժողովի դիմաց։

«Իշխանություն» լրատվականի հետ զրույցում, քաղաքացիները պատմեցին, որ իրենց ապրուստի միակ միջոցը վաստակում են տաքսի վարելով: Այժմ զրկված են իրենց միակ աշխատանքի հնարավորությունից: 

Քաղաքացիները պահանջում են համաներում իրականացնել և վերադարձնել իրենց վարորդական վկայականները: Քաղաքացիները կոչով դիմեցին Նիկոլ Փաշինյանին, խնդրելով՝ իրենց հարցին լուծում տալ: