1053 դիտում, 3 ամիս առաջ - 2026-05-27 11:28
Քաղաքական խաղադաշտ

Հերթական «ընտրակաշառքը». խմածության պատճառով վարորդականից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն

Հերթական «ընտրակաշառքը». խմածության պատճառով վարորդականից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել այն

Վարորդական իրավունքից զրկվածներին Փաշինյանի խոստացած նախագիծն արժանացավ կառավարության հավանությանը։

ՀՀ օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի քննակմանը։

Նախագծով առաջարկվում է վարորդական իրավունքից զրկված քաղաքացիներին հնարավորություն տալ առաջին անգամ վերականգնել այն առանց որակավորման քննություններ հանձնելու՝ վճարելով 50,000 դրամ պետական տուրք և անցնելով մեկ տարվա փորձաշրջան՝ 6 տուգանային միավորով։

Եթե բալերը չսպառվեն, հաջորդ տարի վարորդը կստանա սովորական` 13 միավոր։ Վարելու իրավունքից 2–րդ անգամ զրկվելու դեպքում վարորդն այլևս չի կարողանա վերականգնել այն առանց քննության:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր, որ խմածության պատճառով իրավունքից զրկվածներն առանց քննության կկարողանան վերականգնել վարորդական իրավունքը։