Այն վարորդները, որոնք զրկվել են վարելու իրավունքից, և որոնց վարորդական իրավունքը տրվել է ՀՀ-ում զրկման ժամկետի ավարտից հետո մեկ տարվա ընթացքում կարող են դիմել իրավունքը վերականգնելու համար՝ առանց որակավորման քննություն հանձնելու՝ վճարելով 50 հազար դրամ պետական տուրք։
Վերականգնված վարորդների համար սահմանվելու է մեկ տարվա փորձաշրջան։ Եթե գործող համակարգով վարորդներին տրամադրվում է 13 միավոր, ապա փորձաշրջանի ընթացքում նրանք կունենան ընդամենը 6 միավոր։ Այդ 6 միավորը սպառելու դեպքում վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից մեկ տարի ժամկետով։