1650 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 14:05
Քաղաքական խաղադաշտ

Հենց բացահայտելու պահը գա, կասեմ. լավ բաների մասին է խոսքը. Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու մասին

Հենց բացահայտելու պահը գա, կասեմ. լավ բաների մասին է խոսքը. Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու մասին

Ինչ լինում է, հանրային ասում ենք, չէ՞: Եթե մի բան դեռ քննարկման փուլում է, դեռ հանրայնացնելու կարիք չկա, ասենք, որ ի՞նչ լինի: Այս մասին ասել է Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին՝ ի՞նչ էր քարոզարշավի ժամանակ գաղտնի ասում Նիկոլ Փաշինյանին:

Լրագրողի դիտարկմանը, որ Միրզոյանն ասել է՝ «թուրքերը բացում են», ի՞նչն են բացում, ԱԳ նախարարն ասել է՝ բացեն, կհասկանանք: 

Հարցին՝ սահմա՞նն են բացում, նա պատասխանել է, որ վստահ է, դա էլ կլինի մի օր, բայց այս անգամ խոսքն այլ բանի մասին էր:

«Հենց բացայտելու պահը գա, կասեմ: Լավ բաների մասին է խոսքը և այսուհետ միշտ լավ բաների մասին է լինելու»,-նշել է Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, չնկատելով, որ Փաշինյանի վրա միկրոֆոն կա, ինչ-որ թեմայի շուրջ շշնջացել է նրա ականջին, որտեղ կցկտուր լսվել է ԱԳՆ խոսնակի մակարդակով մեկնաբանություն հրապարակելու մասին: