2517 դիտում, 4 ամիս առաջ - 2026-05-12 15:36
Քաղաքական խաղադաշտ

Ամիրյան փողոցի մայթերին տեղադրված նոր սալիկները քանդում են

«Իշխանություն» լրատվականն այսօր Ամիրյան փողոցում արձանագրել է, թե ինչպես են շինարարները քանդում և հեռացնում մայթերին ընդամենը օրեր առաջ տեղադրված տուֆե սալիկները։

Նշենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և եվրոպական այլ երկրների ղեկավարների Հայաստան այցին ընդառաջ, Երևանի քաղաքապետարանի որոշմամբ Ամիրյան փողոցի մայթերը հապճեպ սալիկապատվեցին տուֆով։ Դեռևս աշխատանքների փուլում մասնագետները բազմիցս զգուշացնում էին, որ տուֆը, արդյունավետ չէ և շատ արագ կվնասվի, սակայն քննադատությունները քաղաքային իշխանությունների կողմից անտեսվեցին։

Այսօր արդեն տեսանելի է կանխատեսումների արդյունքը. տեղադրված քարերի մի մասն արդեն իսկ կոտրվել է, ինչի պատճառով շինարարները ստիպված են նորից քանդել մայթը։

Նկարահանման ընթացքում, «Իշխանություն» լրատվականի լրագրողի աշխատանքը փորձել է խոչընդոտել աշխատանքները վերահսկող անձը՝ (հավանաբար՝ թաղապետարանի աշխատակից)։ Վերջինս պնդում էր, թե շինհրապարակում նկարահանում անել չի թույլատրվում, այն դեպքում, երբ «շինհրապարակ» կոչված տարածքը որևէ կերպ սահմանազատված չէր և բաց էր քաղաքացիների տեղաշարժի համար։

Մանրամասները՝ տեսանյությում