1950 դիտում, 5 ամիս առաջ - 2026-05-13 08:08
Քաղաքական խաղադաշտ

Բարձրագույն կրթությունն ընտրյալների համար

Բարձրագույն կրթությունն ընտրյալների համար

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար քննադատում է երկրի բարձրագույն կրթությունը: Սակայն բուհերի զարգացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու և դասախոսների աշխատավարձերը բարձրացնելու փոխարեն (համեմատության համար՝Հայաստանում կրթության ծախսերը կազմումեն ՀՆԱ-ի 2%-ը, Ադրբեջանում՝ 3,5%-ը), նա որոշել է կրճատել երկրի բարձրագույն ուսումնական հաստատությունների թիվը: Այսօր դրանք 27-ն են, սակայն շուտով կմնա ընդամենը 8-ը։

Ընդ որում, Փաշինյանների ընտանիքի անդամները կրթություն են ստացել արտասահմանում: Մարիամ դուստրը ավարտել է Էստոնիայի Տարտուի համալսարանը և Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքի Ռոբերտ Բոշի համալսարանը: Որդի Աշոտը 2018 թվականին ընդունվել է նույն Տարտուի համալսարանը: Մեկ այլ դուստր Շուշանը, ինչպես Մարիամը, ընդունվել է Ռոբերտ Բոշի համալսարանը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն իր դստերը սովորելու է ուղարկել Գերմանիա: Պաշտոնյան հանդես է գալիս «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օգտին: Նա առաջարկել է, որ աշխարհի 50 լավագույն համալսարաններն ավարտած և առնվազն երեք տարի Հայաստանի կառավարական ոլորտում աշխատած քաղաքացիներն ազատվեն զինվորական ծառայությունից: Ակնհայտ է, թե ում երեխաների համար են պատրաստվում փոփոխությունները:
 
Աղբյուրը՝ Իրավունք թերթ