456 դիտում, 11 ամիս առաջ - 2025-11-11 17:54
Կուլիսներում

30 հազար դրամի համար Փաշինյանը Արշակյանին «պատժել է»

30 հազար դրամի համար Փաշինյանը Արշակյանին «պատժել է»

Ազգային ժողովի փոխնախագահ Հակոբ Արշակյանը դուրս է մնացել ՔՊ համագումարից՝ Նիկոլ Փաշինյանի ուղիղ ցուցումով։ «Իշխանություն» լրատվականին պատմեցին, որ Փաշինյանը Արշակյանին արգելել է մասնակցել համագումարին՝ ընդամենը 30 հազար դրամ կուսակցական պարտքի պատճառով:

Արշակյանին, բառի բուն իմաստով, արգելվել է մտնել Մարզահամերգային համալիր, որտեղ այս պահին տեղի է ունենում կուսակցության համագումարը։

Այս դեպքը պետք է դաս լինի մյուս ՔՊ-ականների համար: Եթե ԱԺ փոխնախագահին կարող է նվաստացնել ընդամենը 30 հազար դրամի համար, ապա ի՞նչ է սպասվում շարքային կուսակցականին։


Լիա Սարգսյան