426 դիտում, 8 ամիս առաջ - 2026-01-28 19:06
Քաղաքական խաղադաշտ

100 հազար դրամի խաբեությունը․ սա էլ «խլեցին» ժողովրդից

100 հազար դրամի խաբեությունը․  սա էլ «խլեցին» ժողովրդից

Ամիսներ առաջա մբողջ\nպետական ապարատը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քաղաքացիներին համոզում էին, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու դեպքում\nպետությունը «կվերադարձնի» մինչև 100 հազար դրամ սոցիալական աջակցության գումար։\nՔաղաքացիներին վստահեցնում էին, որ սա իրենց գումարն է, որը կարող են տնօրինել ըստ\nանհրաժեշտության։ Սակայն իրականությունը\nբոլորովին այլ է։ «Իշխանություն» լրատվականը պարզել է, որ այդ 100 հազար դրամը\nիրավական առումով չի ճանաչվել որպես սոցիալական աջակցություն։ Այն ձևակերպվել է\nորպես եկամտային հարկից գոյացող գումար, այսինքն՝ եկամուտ, որը ենթակա է\nբռնագանձման։ Մանիպուլյացիայի զոհ դարձած այն քաղաքացիները, ովքեր հայտարարագիր են\nլրացրել, սակայ հարկադիրում պարտք են ունեցել, ավտոմատ խոստացված 100 հազար դրամը\nբռնագանձվել է։

\n\n

2026թ․ հունվարի 1-ից շրջանառության մեջ մտած «Կատարողականվարույթի մասին» օրենքի համաձայն՝ եկամուտ են համարվում աշխատավարձ և դրան հավասարեցված վճարներ, հեղինակային\nպայմանագրերով վարձատրություն, կրթաթոշակ, պետական և կուտակային կենսաթոշակներ,\nսույն օրենքի 64-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված եկամուտներ այն է՝ բռնագանձման ենթակա չեն\nորպես պետական նպաստ կամ «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով\nտրամադրվող սոցիալական աջակցությունները, ինչպես նաև Կառավարության որոշման հիման\nվրա որպես աջակցություն կամ փոխհատուցում տրվող եկամուտները, եթե այդ նույն\nորոշմամբ հստակ ամրագրված է, որ տվյալ գումարը բռնագանձման ենթակա չէ։

\n\n

Սակայն հենց այստեղ է իշխանությունների իրական\n«խաղը» օրենքի հետ։ Կառավարությունը չի ընդունել որևէ որոշում, որով սոցիալական\nծախսի փոխհատուցումը կհամարվեր չբռնագանձվող աջակցություն։ Օրենքում չի գրվել\nընդամենը մեկ նախադասություն՝ «տվյալ գումարը բռնագանձման ենթակա չէ, և դա\nպատահական չէ։ Դրա բացակայությունը խոսում է ոչ թե իրավական բացթողման, այլ\nգիտակցված քաղաքական որոշման մասին։

\n\n

Արդյունքում՝ սոցիալական աջակցության անվան տակ խոստացված\nգումարը գյուղացուն, թոշակառուի ընտանիքին, ցածր վարձատրվող աշխատողին չի հասնում։\nԳյուղացին, որը վարկ է վերցրել գյուղատնտեսությամբ զբաղվելու համար, կարկուտի կամ\nբնական աղետի հետևանքով բերք չի ստացել, չի կարողացել մարել պարտքը և հայտնվել է\nհարկադիրում։ Այդ նույն գյուղացուն խոստացված 100 հազար դրամը, որը պետք է ծախսվեր\nերեխայի կրթության կամ բժշկական կարիքների համար հարկադիրը բռնագանձում է։ Այս\nամենը տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն իշխանությունը Ամանորին պետական\nբյուջեից ավելի քան 3 միլիարդ դրամ էին վերցրել ու բաժանել իրար մեջ։ Փաստացի՝ փող\nկա, բայց ոչ քաղաքացու համար։ Փող կա նախարարների, փոխնախարարների և\nվարչությունների պետերի պարգևատրման համար, սակայն «սոցիալական կրեդիտի» դեպքում\nօրենքը դիտավորյալ ձևակերպված է այնպես, որ այն հնարավոր լինի խլել քաղաքացուց։

\n\n

Այսպես է\n«սոցիալական աջակցությունը» վերածվում հերթական խաբեության, որտեղ շահում են պարգևավճար\nստացող իշխանավորները, իսկ պարտվում է շարքային քաղաքացին։


\n\n

Լիա Սարգսյան