«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ՍՊԸ-ի անցկացրած վերջին հեռախոսային հարցման արդյունքներով՝ քաղաքացիների զգալի մասը պատրաստակամություն է հայտնել մասնակցել փողոցային պայքարի, եթե խորհրդարանական ընտրությունները, իրենց գնահատմամբ, անցկացվեն անարդար։
Հունիսի 2-3-ը անցկացված հարցմանը մասնակցել է 1104 քաղաքացի։ Հարցվածներին տրվել է հետևյալ հարցը․ «Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեն անարդար, պատրա՞ստ եք արդյոք դուրս գալ փողոցային պայքարի՝ արդարություն հաստատելու համար»։
Արդյունքների համաձայն՝
Այսպիսով, հարցվածների ընդհանուր 50.2 տոկոսը տարբեր աստիճաններով պատրաստակամություն է հայտնել մասնակցել փողոցային պայքարի, մինչդեռ 45.4 տոկոսը նշել է, որ նման քայլի չի գնա։ Իսկ 5.3 տոկոսը հստակ դիրքորոշում չի հայտնել։