Քաղաքացիներից հետաքրքրվել են, թե ինչով է պայմանավորված Ռուսաստանի կողմից հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ կիրառվող սահմանափակումները․ «GALLUP International Association»-ի՝ Հայաստանում լիիրավ անդամ «Էմ Փի Ջի» ՍՊԸ-ն սեպտեմբերի 22-24-ը հեռախոսային հարցում է իրականացրել, որին մասնակցել է 1001 մարդ։
Հարցման արդյունքներով՝ հարցվածների 52.4%-ը կարծում է, որ սահմանափակումները պայմանավորված են ՀՀ կառավարության նկատմամբ տնտեսական ճնշում գործադրելու նպատակով։
Հարցվածների 40.5%-ի կարծիքով՝ սահմանափակումները կապված են դեպի Եվրամիություն Հայաստանի ձգտման հետ։
Միաժամանակ, հարցվածների 5.1%-ը կարծում է, որ սահմանափակումները պայմանավորված են հայկական ապրանքների որակական խնդիրներով, 3.8%-ը նշել է այլ պատճառներ, իսկ 9.9%-ը դժվարացել է պատասխանել։