267 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-24 14:42
Գործարար աշխարհ

ԵՄ խորհուրդը ազատականացրել է հայկական արտադրանքի արտահանումը

ԵՄ խորհուրդը ազատականացրել է հայկական արտադրանքի արտահանումը

ԵՄ խորհուրդն ընդունել է հայկական արտադրանքի համար առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցառումները՝ ՌԴ-ի կողմից առևտրային սահմանափակումներից հետո Հայաստանի տնտեսությանն աջակցելու համար: Այս մասին ասված է ԵՄ տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառումները կազատականացնեն ԵՄ-ին հայկական արտահանման մոտ 80%-ը՝ կասեցնելով ապրանքների լայն շրջանակի, այդ թվում՝ որոշակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը: Այս արտոնյալ կարգավորումը կգործի երկու տարի ժամկետով: