1713 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-11 15:32
Քաղաքական խաղադաշտ

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության հաստատման Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի․ Ռեջեթ Թայիփ Էրդողան

Լիովին հավատացած եմ՝ խաղաղության հաստատման Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի․ Ռեջեթ Թայիփ Էրդողան

Թուրքիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առթիվ

Թուրքիայի նախագահ Ռեջեթ Թայիփ Էրդողանը շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի առթիվ:

Ուղերձում ասված է. «Իմ ժողովրդի և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ 2026 թ. հունիսի 7-ին Հայաստանի Հանրապետությունում անցկացված խորհրդարանական ընտրություններում Ձեր ղեկավարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաջողության առթիվ և հաջողություն մաղթում երրորդ անգամ կառավարություն ձևավորելու գործում:

Ես լիովին հավատացած եմ, որ տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման վերաբերյալ Ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ ավարտին կհասցվի:

Օգտվելով առիթից՝ կրկին մաղթում եմ Ձեզ առողջություն և բարեկեցություն, իսկ Հայաստանի ժողովրդին՝ բարգավաճում և երջանկություն»: