1107 դիտում, 4 ամիս առաջ - 2026-06-03 10:32
Քաղաքական խաղադաշտ

Նոր մանրամասներ՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից

Նոր մանրամասներ՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից

ՀՀ կառավարությունը մանրամասներ է հայտնում Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցից։

Նշվում է, որ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին շնորհավորել է Կուրբան Բայրամի առիթով։

Նախագահ Էրդողանը վարչապետ Փաշինյանին շնորհավորել է ծննդյան 51–րդ տարեդարձի առիթով։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև երկկողմ օրակարգի հարցերի վերաբերյալ և գոհունակություն հայտնել շփումների ակտիվացման առիթով։ Մասնավորապես, ընդգծվել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեդ Յըլմազի այցը Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, Թուրքիա–Հայաստան ուղիղ առևտրի ընթացակարգերը սահմանելու որոշումը և Ախալքալաք–Կարս երկաթուղու բացումը Հայաստանից արտահանումներ և Հայաստան ներմուծումներ իրականացնելու համար։