2049 դիտում, 3 ամիս առաջ - 2026-06-17 12:40
Հայաստանով մեկ Պատմության հետքերով

Ադրբեջանը ոչնչացրել է Աստղաշենի երկու հուշարձանները

Ադրբեջանը ոչնչացրել է Աստղաշենի երկու հուշարձանները

Համաձայն արբանյակային լուսանկարների վերլուծության՝ 2024 թվականի ապրիլի 19-ից 2025 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական վարչակարգի կողմից ոչնչացվել է Աստղաշենի Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը, որը կանգնեցվել է 2012 թվականին, այս մասին հայտնում են Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայությունից։

«Նույն ժամանակահատվածում ոչնչացվել է նաև Աստղաշենի Հայրենական մեծ պատերազմում զոհված աստղաշենցիների հիշատակը հավերժացնող հուշարձանը, այն կանգնեցվել է 1970-ական թվականներին։

Մարիա Զախարովան բան չունի՞ ասելու»,- նշված է հաղորդագրությունում։