Գագիկ Ծառուկյանի առյուծը նախաքննական մարմնի համար իրեղեն ապացույց էր, առգրավվել էր քրեական վարույթի շրջանակում և ի պահ տրվել կենդանաբանական այգուն։ Ու պետության խնամքի տակ հայտնված իրեղեն ապացույցը մեկ օր անց սատկում է։
Սա է պետական աշխատանքի մակարդակը, ուրեմն վաղը նույն տրամաբանությամբ ցանկացած իրեղեն ապացույց կարող է «պատահաբար» կորչել, ոչնչանալ կամ շարքից դուրս գալ:
Իրեղեն ապացույցները վնասելը, ոչնչացնելը կամ դրանց հետ օրենքով սահմանված կարգի խախտմամբ վարվելը քրեական պատասխանատվություն է առաջացնում:
Կենդանաբանական այգու տնօրեն Արման տեր-Թովմասյան, Դուք պետք է պատասխան տաք:
Ըստ այս մարդու ղեկավարած կառույցի՝ Գագիկ Ծառուկյանի առյուծը ծեր էր, հիվանդ էր, դրա համար է սատկել: Ուրեմն մինչև քնեցնելը ինչու՞ չէիք պարզել, որ հիվանդ է, եթե չէիք հետազոտել, ինչու՞ էիք կենդանու հետ այդպես վարվել: Այս հանգամանքը ավելի է բարդացնում կենդանուն քնեցնողի և նման հրաման տվողի վիճակը:
Հ.Գ. Գագիկ Ծառուկյանի առյուծների հետ դաժան վարվելու պատճառը, ըստ իս, բացառապես քաղաքական է, Ծառուկյանին ցավ պատճառելու համար:
Լիա Սարգսյան