405 դիտում, 6 ամիս առաջ - 2026-04-14 12:24
Օրենքի դաշտում

Չկա հանցագործության իրեղեն ապացույցը, տուժողը, իրականացնողը, բայց կա պատվիրատու. ակնհայտ է՝ ամեն ինչ շինծու է. Արշակ Սրբազան

Չկա հանցագործության իրեղեն ապացույցը, տուժողը, իրականացնողը, բայց կա պատվիրատու. ակնհայտ է՝ ամեն ինչ շինծու է. Արշակ Սրբազան

Մեղադրանքը կառուցված է ինչ-որ մարդկանց ցնորքների հիման վրա։ Այս մասին իր դատական նիստի ժամանակ, դատարանի դահլիճում ասել է Արշակ Սրբազանը:

«Ստացվում է մի իրավիճակ, երբ չկա հանցագործության իրեղեն ապացույցը, չկա տուժողը, չկա իրականացնողը, բայց կա պատվիրատու: Ես ներկայացված եմ որպես պատվիրատու:

Ես քաղաքական գործունեությամբ չեմ զբաղվում, բայց քաղաքական հետապնդման բաղադրիչներով կառուցված գործ է: Այլ բան, քան քրեական գործի վերացում, ես չեմ ակնկալում, որովհետև ակնհայտ է՝ ամեն ինչ կեղծ է և շինծու»,-նշել է նա: