|
Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրել է. Լիբանանի բանակը ոչ մի կերպ չդիմադրեց Իսրայելի հարձակմանը և թույլ տվեց, որ հրեաները գրավեն երկրի հարավային շրջանները։ Իսրայելի դեմ կռվում է միայն ռազմականացված «Հզբոլահ» շարժումը։ Բայց երբ Լիբանանի բնակիչները բողոքի ցույցեր են անում Իսրայելի բանակի դուրսբերման համար, Լիբանանի բանակը միանգամից ոտքի է ելնում ու սկսում ծեծել լիբանանցի ցուցարարներին։ Այսինքն երկրի ազգային բանակը չի դիմադրում թշնամուն, բայց հարձակվում է իր երկրի բնակիչների վրա։ Ավելի տարօրինակ բան։ Իրանն է շարունակում կատաղի պայքարել Իսրայելի դեմ, որ հրեաները դուրս գան Լիբանանի տարածքից։ Շատ նման է հայկական իրականությանը»։ |