2697 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-04 23:51
Քաղաքական խաղադաշտ

Էս ի՞նչ ոգևորություն է, տիկին Գալյան

Էս ի՞նչ ոգևորություն է, տիկին Գալյան

Մինչ ընդդիմադիր ուժերը շարունակում են դժգոհել Սահմանադրական դատարանի որոշումից, ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է այն։

«Սահմանադրական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել ԿԸՀ ընտրությունների վերաբերյալ որոշումը։ Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս»,- գրել է նա։

Աչք է ծակում Գալյանի քաղաքական կոռեկտությունը, չէ որ Նիկոլ Փաշինյանն էլ էր դժգոհ ընտրության արդյունքներից, պնդումներ էր արել, թե ընտրությունների ընթացքում եղել են ընտրակաշառքի բաժանման դեպքեր՝ կասկածի տակ դնելով ընտրությունների արդար ընթացքը։ Լավատեսները կարծում էին, թե Փաշինյանը առիթից օգտվելով գուցե նոր ընտրությունների գնա՝ հույս ունենալով, որ այս անգամ սահմանադրական մեծամասնությամբ կմտնի խորհրդարան:

Գալյանի ոգևորությունն իրապես ծիծաղելի է. մի կողմից հնչում են պնդումներ ընտրությունների անարդարության մասին, մյուս կողմից նույն քաղաքական թիմի ներկայացուցիչը ողջունում է այն որոշումը, որը փաստացի անփոփոխ է թողնում ընտրությունների արդյունքները։

Լ.Ս.