1542 դիտում, 3 ամիս առաջ - 2026-07-06 15:17
Քաղաքական խաղադաշտ

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից․ Փաշինյան

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից․ Փաշինյան

Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից: Այս մասին ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին:

Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է գրանցել՝ երջին 9 տարում աճելով երկու անգամ։

«Գոհունակությամբ նշեմ, որ Հայաստանի արդյունաբերությունը վերջին տարիներին կայուն աճ է ցուցադրում։ 2025 թվականին արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը 2024-ի համեմատ կազմել է 4,7%, իսկ ընթացիկ տարվա առաջին 4 ամիսներին՝ 13%՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Մշակող արդյունաբերությունը վերջին 9 տարում աճել է երկու անգամ»,- հայտնել է վարչապետը։

Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ արդյունաբերական քաղաքականության առանցքային ուղղություններից է գիտատար արտադրությունների ձևավորումը, ինչը կնպաստի տեխնոլոգիական զարգացմանը և բարձր ավելացված արժեքով արտադրանքի թողարկմանը։

«Մեր նորարարական զարգացման ռազմավարությունը կայուն աճ ապահովելն է՝ հաշվի առնելով գլոբալ տեխնոլոգիական թրենդներին ինտեգրումը և տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա արժանի տեղ զբաղեցնելը»,- ասել է նա։

Ելույթի վերջում Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից:

«Տեխնոլոգիաները կոչված են ոչ թե փոխարինելու մարդուն, այլ ազատելու նրան առօրյա աշխատանքից՝ այդպիսով բացելով նոր հորիզոններ մտավոր և ստեղծագործական գործունեության համար»,- եզրափակել է նա։