ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանի արտաքին գործերի նախարարությունը ամերիկյան կողմի գործողությունները որակել է որպես ռազմական հանցագործություններ։
«Արտաքին գործերի նախարարությունը ամենավճռական կերպով դատապարտում է ԱՄՆ-ի ահաբեկչական բանակի ագրեսիվ հարձակումները, որոնք, անկասկած, ծանր ռազմական հանցագործություններ են», - նշվում է գերատեսչության Telegram-ալիքում հրապարակված հայտարարության մեջ։
Այս կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն կրկին ընդգծել է «Իրանի քաջարի ժողովրդի վճռականությունը՝ պաշտպանելու իր երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը և անվտանգությունը»։
Ավելի վաղ Իրանի առողջապահության նախարարության ներկայացուցիչ Հոսեյն Քերմանփուրը հայտնել էր, որ հուլիսի 8-ին և 9-ին ԱՄՆ-ի հարձակումներին է ենթարկվել Իրանի հինգ նահանգ։ Նրա խոսքով՝ Իրանի 14 բնակիչ է զոհվել, ևս 78-ը՝ վիրավորվել։