2442 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-27 20:57
Աշխարհով մեկ

Կեղծ փաստաթղթերով Հայաստանից Ռուսաստան ավելի քան 39 հազար վարդ են փորձել ներկրել

Կեղծ փաստաթղթերով Հայաստանից Ռուսաստան ավելի քան 39 հազար վարդ են փորձել ներկրել

«Ռոսսելխոզնադզոր»-ը հայտարարել է, որ կանխվել է Հայաստանից Բելառուսի տարածքով դեպի Ռուսաստան 39 000-ից ավելի վարդերի ներկրումը։ Ծաղիկները, ըստ կառույցի, փորձել են Ռուսաստան բերել կեղծ փաստաթղթերով։

Նշվում է, որ 39 200 վարդ տեղափոխող մեքենան, որը վարել է Բելառուսի քաղաքացի,  Սմոլենսկի մաքսատանն է կանգնեցվել, այն Մինսկի շրջանից Մոսկվա էր ուղևորվում։

«Ուղեկցող փաստաթղթերում բեռը նշված է եղել որպես «ոչ ալկոհոլային տոնիկ ըմպելիքներ», այնինչ բեռնախցիկի զննման ընթացքում հայտնաբերվել են ծաղիկներ»,- նշված է «Ռոսսելխոզնադզոր»-ի հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ Հայաստանից Ռուսաստան ծաղիկների արտահանման արգելքը գործում է 2026 թվականի մայիսի 22-ից։