1227 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-30 17:53
Հայաստանով մեկ

Ռուբինյանց փողոցում ավտոբուսն ու տրոլեյբուսը բախվել են

Ռուբինյանց փողոցում ավտոբուսն ու տրոլեյբուսը բախվել են

Հուլիսի 30-ին՝ ժամը 15։09-ին, Երևանի Ռուբինյանց փողոցում բախվել են թիվ 65 երթուղին սպասարկող ավտոբուսը և թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ ոստիկանությունից։

Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բուժօգնության է դիմել 5 անձ։Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Հանգամանքները պարզվում են։