2775 դիտում, 2 ամիս առաջ - 2026-07-31 19:32
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը 7 պաշտոնյայի ազատել է աշխատանքից․ ովքեր են նրանք

Փաշինյանը 7 պաշտոնյայի ազատել է աշխատանքից․ ովքեր են նրանք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումներով հուլիսի 30-ին պաշտոնից ազատվել է 7 բարձրաստիճան պաշտոնյա։

Վարչապետի օգնական Դավիթ Գևորգյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել «Արարատցեմենտ» ՓԲԸ-ի կառավարիչ։

Պաշտոնից ազատվել է նաև վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, որը վերցրել է Ազգային ժողովի պատգամավորի մանդատը։

Բացի այդ, պաշտոններից ազատվել են վարչապետի խորհրդական Արամ Խաչատրյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը, կարգավորման ազդեցության գնահատման վարչության պետ Գեղամ Թովմասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Վլադիմիր Խաչատրյանը, ինչպես նաև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Լևոն Լևոնյանը։

Բոլոր համապատասխան որոշումները վարչապետը ստորագրել է հուլիսի 30-ին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել նաև վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության մասին։