1728 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-01 09:59
Քաղաքական խաղադաշտ

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանը

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանը

Առաջին ատյանի դատարանը,մերժելով ՀՀ երկրորդ նախագահի հայցն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի, չի հաստատել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների ճշմարտացիությունը, դրանք համարել է Փաշինյանի սուբյեկտիվ գնահատողական դատողություններ։

Սակայն, հիրավի, մտահոգիչ է դատարանի այն մոտեցումը, ըստ որի՝ այդ արտահայտությունները գնահատվել են՝ հաշվի առնելով, որ դրանք հնչեցվել են ոչ թե որպես քաղաքացի Նիկոլ Փաշինյանի, այլ հենց Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ կառավարության նիստում։ Ստացվում է՝ որքան բարձր է պաշտոնը, այնքան լայն են անձի վերաբերյալ ամենածանր գնահատականներ հնչեցնելու սահմանները։

Դատարանի տրամաբանությունից բխում է, որ կարելի է նույն կերպ Նիկոլ Փաշինյանի հասցեին ևս հնչեցնել առերևույթ զրպարչական արտահայտություններ՝ պայմանով, որ այդ արտահայտություններ հնչեցնողը ևս քաղաքական գործիչ լինի․ այդ դեպքում, դատարանն այն կգնահատի քաղաքական գործչի գնահատողական դատողություն։

Մնում է հասկանալ՝ վճիռը կայացրածդատավորը քաղաքական գործիչ Փաշինյանի արած «վնգստացող դատավորներ» և «կաշառակեր դատավորներ» ֆրազներից ո՞րոնք է նույնպես համարում գնահատողական դատողություն: 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գարսենյակի ղեկավար Բագրատ Միկոյան

Աղբյուրը՝ Yerevan_today