«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը անդրադարձել է իր ելույթների և հարցերի սահմանափակման վերաբերյալ տեղեկություններին։
Ղազարյանի խոսքով՝ նման արգելք չկա, իսկ հարցեր տալու և ելույթ ունենալու հերթագրման հետ կապված սահմանափակումն այլ պատճառ ունի։
Նա նշել է, որ խմբակցությունում պայմանավորվածություն կա ելույթների քանակի սահմանափակման վերաբերյալ, որպեսզի խմբակցության մյուս պատգամավորները ևս հնարավորություն ունենան հանդես գալու։
Ղազարյանը նաև ընդգծել է, որ թեկնածուների վերաբերյալ իր հիմնական թեզերը քննարկում է խմբակցության գործընկերների, մասնավորապես՝ Նարեկ Կարապետյանի հետ։