1191 դիտում, 6 օր առաջ - 2026-10-02 11:02
Օրենքի դաշտում

Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին

Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դատական հայց է ներկայացրել պատգամավոր Էդգար Ղազարյանի դեմ։ Գործը քննվելու է Երևանի քաղաքացիական դատարանում, դատավոր՝ Մարինա Տաշչյան։

Դատական տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանը պահանջում է պարտավորեցնել Էդգար Ղազարյանին հրապարակային հերքել 2026 թվականի սեպտեմբերի 27-ին տված հարցազրույցի ընթացքում իր հասցեին հնչեցրած հայտարարությունը, որը հայցվորը զրպարտություն է համարում։

Խոսքը Ղազարյանի հետևյալ հայտարարության մասին է․ «Ադրբեջանական առաջխաղացումը, պաշտպանական բնագծի ճեղքում և առաջխաղացումը եղել ա ընդամենը 2020 թվականի հոկտեմբերի 6-ից հետո, երբ որ Նիկոլ Փաշինյանը գնաց Ստեփանակերտ, ընդեղ անցկացրեց խորհրդակցություն հրամանատարաշտաբային կետում, վերադարձավ, սկսեց թշնամուն ուղիղ տեղեկություններ տալ»։

Փաշինյանը դատարանից պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին այդ տեղեկությունները հերքել՝ հայտարարելով, որ դրանք «ամբողջությամբ սուտ են, չեն համապատասխանում իրականությանը և զրպարտում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»։

Հայցով առաջարկվում է հերքումը տարածել «Նյուզ Էյ Էմ» լրատվական ընկերության միջոցով՝ ուղիղ եթերում տեսաձայնագրման եղանակով։ 

Բացի այդ, հայցվորը պահանջում է Էդգար Ղազարյանից հօգուտ իրեն բռնագանձել 6 մլն ՀՀ դրամ՝ որպես փոխհատուցում։