699 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-25 10:32
Քաղաքական խաղադաշտ

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ այսօրվա նիստին

Ընդդիմությունը չի մասնակցում ԱԺ այսօրվա նիստին

ԱԺ-ում շարունակվում է քննարկվել Կառավարության 5-ամյա ծրագիրը, սակայն ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունները չեն մասնակցում այսօրվա նիստին։

Երեկ  ԱԺ նիստերի դահլիճը լքելուց հետո «Ուժեղ Հայաստանը» որոշում է կայացրել չգալ նիստին, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները  վաղ առավոտից Ռոբերտ Քոչարյանի և նրա որդիների տների խուզարկության հետևանքով ԱԺ չեն գնացել։