1515 դիտում, 2 ամիս առաջ - 2026-08-26 12:00
Աշխարհով մեկ

Պապիկյան–Դըկոտինյի հանդիպում․ ամփոփվել են Հայաստան–Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները

Պապիկյան–Դըկոտինյի հանդիպում․ ամփոփվել են Հայաստան–Ֆրանսիա պաշտպանական համագործակցության ձեռքբերումները

Օգոստոսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ ՀՀ-ում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում ծավալած սերտ համագործակցության համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության ընթացքում։

Նախարար Պապիկյանն ընդգծել է պաշտպանության բնագավառում Հայաստան-Ֆրանսիա համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները, մասնավորապես՝ ռազմատեխնիկական գործակցության, ռազմական կրթության և վերապատրաստման, տարբեր ուղղություններով փորձի փոխանակման, համատեղ վարժանքների և այլ ասպարեզներում։