Լրագրողը ասուլիսի ժամանակ հարց է ուղղել փաստաբան Արամ Օրբելյանին՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական վարույթի, նրա գույքի գործարքների և կալանավորման հիմքերի վերաբերյալ։
Օրբելյանը պնդել է, որ Քոչարյանը 2026 թվականի ապրիլից մեղադրյալ չի եղել և նշել է, որ հանրային քրեական հետապնդման մասին որոշումը Հակակոռուպցիոն կոմիտեն ստացել է միայն օգոստոսի 24-ին։
«Ո՛չ ապրիլին, ո՛չ մայիսին, ո՛չ մարտին Ռոբերտ Քոչարյանին նման փաստաթուղթ որևէ եղանակով չի ստացվել»,- ասել է Օրբելյանը՝ հավելելով, որ մեղադրյալի կարգավիճակ ունենալու համար անձին պետք է պաշտոնապես ներկայացվի մեղադրանքը։
Անդրադառնալով Քոչարյանի ընտանիքի անդամների գույքային գործարքներին՝ Օրբելյանը նշել է, որ դրանց վերաբերյալ դեռ ամբողջական պարզաբանումներ չունի և դրանք քննարկելու է Սեդրակ Քոչարյանի ու գործարքներին մասնակցած իրավաբանների հետ։
Կալանավորման հիմքերի վերաբերյալ Օրբելյանն ասել է, որ իր տեսած նյութերով իրավական բավարար հիմքեր չի տեսնում՝ ոչ մեղադրանք առաջադրելու, ոչ էլ կալանավորման համար։
Նրա խոսքով՝ հնարավոր պատճառներից մեկը կարող է լինել քաղաքական օրակարգը։
«Մի պատճառը կարող է լինի ուղղակի տեսարանները պետք հիմա, որպեսզի չխոսվի կառավարության կոռուպցիայի մասին, որպեսզի չխոսվի հանձնումների մասին»,- ասել է Օրբելյանը։