828 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-08 11:08
Հայաստանով մեկ

Նոր Սահմանադրության նախագծի հրապարակման մասին տարածվող տեղեկությունը ապատեղեկատվություն է

Նոր Սահմանադրության նախագծի հրապարակման մասին տարածվող տեղեկությունը ապատեղեկատվություն է

Որոշ շրջանակների կողմից տարածվում է տեղեկություն, թե իբր հրապարակվել է նոր Սահմանադրության նախագիծը։ Այս մասին հայտնում է Արդարադատության նախարարությունը։

Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։

Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը։