1209 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-08 16:00
Հայաստանով մեկ

«Այս տարվա վերջին Երևանում շուրջ 3060-3070 վերելակ փոխարինված կլինի». Ավինյան

«Այս տարվա վերջին Երևանում շուրջ 3060-3070 վերելակ փոխարինված կլինի». Ավինյան

Երևանում վերելակների փոխարինման ծրագրի շրջանակում այս տարվա վերջին քաղաքում փոխարինված կլինի շուրջ 3060-3070 վերելակ։ Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով վերելակների սպասարկման և համատիրությունների գործառույթներին։

«Էդ համատիրություններն ինչներիս են պետք, մենք համատիրության փաստացի գործառույթը վերցրել ենք քաղաքի ուսերին, ամբողջ քաղաքով կապիտալ ներդրումն իրականացնում ենք»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում քաղաքում կփոխարինվի վերելակների մեծ մասը, և կմնա մոտ 1300 վերելակ։

«Այդ հսկայական ծավալի աշխատանքը մենք արել ենք, սպասարկո՞ւմն էլ մենք անենք»,- նշեց Երևանի քաղաքապետը։