1017 դիտում, 1 ամիս առաջ - 2026-09-15 15:27
Քաղաքական խաղադաշտ

Բայրամովը մանրամասներ է հայտնել Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության ընթացքի մասին

Բայրամովը մանրամասներ է հայտնել Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության ընթացքի մասին

Նախիջևանից դեպի Հայաստանի սահման ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է: 

Այս մասին, ըստ ադրբեջանական «AZƏRTAC» գործակալության, Հաքան Φիդանի հետ համատեղ մամուլի կոնֆերանսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

«Ադրբեջանի հիմնական մասից դեպի Հայաստանի ուղղությամբ ճանապարհաշինության մոտ 95 տոկոսն արդեն ավարտված է։

Երկաթուղու շինարարության մակարդակը կազմում է մոտ 75 տոկոս։ Երկու նախագծերի ավարտն Ադրբեջանի հիմնական մասում նախատեսվում է 2027 թվականի առաջին կեսին», - ասել է նախարարը։