Արցախի հայաթափման երրորդ տարելիցին ՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն անդրադարձել է արցախահայության վերադարձի իրավունքին։
«Արցախից մեր հայրենակիցները էթնիկ զտման զոհ են: Երեք տարի է անցել: Վերադարձի իրավունքը՝ հիմնարար իրավունք է: Իրավունք, որը ենթադրում է անվտանգ, անխոչընդոտ և արժանապատիվ պայմաններ: Իրավունք, որը ևս պետք է գերակայի»,– գրել է Վարդևանյանը։