Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթի ընթացքում լեզվակռիվ սկսվեց, երբ Խաչատրյանի ելույթին փորձեց միջամտել ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը։
Երբ Խաչատրյանն առաջարկեց փակել Արտաքին հետախուզության ծառայությունը, իսկ ծառայության ղեկավարին ուղարկել ՄԻՊ՝ Ալեքսանյանը տեղից փորձեց միջամտել, ինչին ի պատասխան Խաչատրյանը Ալեքսանյանին միջամտելու փոխարեն հորդորեց իրենց 44-օրյա քննիչ հանձնաժողովըվ «երկնի» և զեկույց ունենա։