240 դիտում, 47 րոպե առաջ - 2026-10-08 15:17
Օրենքի դաշտում

«Հայի տուն մտածը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ Նարեկ Կարապետյան

«Հայի տուն մտածը պետք է պատասխանատվության ենթարկվի»․ Նարեկ Կարապետյան

Անհետ կորածների  հարազատներն այսօր «Ուժեղ Հայաստան« խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ  ասացին, որ ամեն ինչ անելու են, որպեսզի թույլ չտան ադրբեջանցուն արտահանձնել։

Նարեկ Կարապետյանն էլ հավելեց, որ հետամուտ են լինելու, որպեսզի հայի տուն մտած ահաբեկիչը ենթարկվի պատասխանատության. «Որպեսզի այնպես չլինի, որ դա դառնա օրինաչափություն, ինքնավստահ կարողանան  կրկնել այս նույն բանը։ Այսինքն՝ ինքը վստահ է, որ վերադառնալու է Ադրբեջան և հերոսացվելու է։ Սա կյանքեր փրկելու համար է»։