657 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-02 10:00
Քաղաքական խաղադաշտ

«Խնդիր չկա, սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է»․ Նարեկ Կարապետյան

«Խնդիր չկա, սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է»․ Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն աշխատանքային տրամադրությամբ են գնում 9-րդ գումարման Ազգային ժողով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

«Կարծում եմ արդյունավետ, հետաքրքիր աշխատանք կունենանք», - ասաց Կարապետյանը։

Դիտարկմանը, թե սադրանքներ կարող են լիներ, պատրա՞ստ են դրան, Նարեկ Կարապետյանը պատասխանեց. 

«Խնդիր չկա, ցանկալի է աշխատանքային ռեժիմով աշխատել, իսկ սադրանքներին կպատասխանվի ինչպես որ պետք է»։