129 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-22 10:27
Օրենքի դաշտում

Հայտնաբերվել է մոտ 1,4 կգ մարիխուանա

Հայտնաբերվել է մոտ 1,4 կգ մարիխուանա

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 18-ին։ 

«Ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցան նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետեց փաթեթն ու դիմեց փախուստի, սակայն արագ էլ բռնվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն։ Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։

Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ։