375 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-24 11:41
Քաղաքական խաղադաշտ

87 մլն դրամ պարգևատրում

87 մլն դրամ պարգևատրում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին կազմավորման հնգամյակի առթիվ կառավարության պահուստային ֆոնդից 87 մլն դրամ կհատկացվի ծառայողներին և աշխատողներին պարգևատրելու համար։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

«Այս ժամանակահատվածում կոմիտեն կարևոր դեր է ստանձնել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, դրանց վերաբերյալ նախաքննության իրականացման, օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում»,– ասված է որոշման մեջ։

Այս համատեքստում կառավարությունը կարևորել է կոմիտեի ծառայողների և աշխատողների մասնագիտական ներդրման, պատասխանատու աշխատանքի և իրենց վերապահված գործառույթների պատշաճ իրականացման խրախուսումը և որոշել դրամական պարգևատրում անել։