564 դիտում, 4 ժամ առաջ - 2026-10-20 14:28
Օրենքի դաշտում

«Գուստավի» զուգարանում տեսախցիկ տեղադրած նախկին մենեջերը հետախուզվում է

«Գուստավի» զուգարանում տեսախցիկ տեղադրած նախկին մենեջերը հետախուզվում է

«Գուստավի» նախկին մենեջերը հետախուզվում է, հայտնել են Քննչական կոմիտեից։

Անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Գուստավ» ռեստորանի մենեջերը գաղտնի նկարահանումներ է իրականացրել ռեստորանի զուգարանում։ 

Ըստ ԶԼՄ-ների տվյալների՝ անձը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս։