618 դիտում, 4 օր առաջ - 2026-11-16 10:31
Հայաստանով մեկ

Ինչ իրավիճակ է այս պահին Հայաստանի ճանապարհներին

Ինչ իրավիճակ է այս պահին Հայաստանի ճանապարհներին

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 9։05-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում՝ ձնախառան անձրև։

Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: 

Վարորդներն հորդորում են լինել ուշադիր, զգոնություն ցուցաբերել և խստագույնս պահպանել երթևեկության կանոնները։