327 դիտում, 1 ժամ առաջ - 2026-11-25 14:55
Քաղաքական խաղադաշտ

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին Ռուսաստան․ Դմիտրի Պեսկով

Կրեմլը պատրաստվում է Փաշինյանի այցին Ռուսաստան․ Դմիտրի Պեսկով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստան կատարելիք այցը հաստատվել է, և Կրեմլը պատրաստվում է դրան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նրա խոսքով՝ այցը նախապես համաձայնեցված է եղել, սակայն դրա ժամկետների և այլ մանրամասների մասին դեռևս տեղեկություններ չեն հրապարակվում։

«Մենք պատրաստվում ենք այցին. այն նախապես համաձայնեցված էր։ Մանրամասները կհայտարարենք ավելի ուշ»,– ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր դեկտեմբերին Ռուսաստան այցելելու իր մտադրության մասին՝ նշելով դեկտեմբերի 3-ը, 11-ը և 22-ը։

Թե կոնկրետ որ օրը տեղի կունենա այցը, դեռևս չի հստակեցվել։