591 դիտում, 7 ամիս առաջ - 2026-03-28 11:33
Քաղաքական խաղադաշտ

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

Փաշինյանը կմեկնի Ռուսաստան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսում է այցելել Ռուսաստան։

«Շուտով գնալու եմ Ռուսաստան։ Մենք կապերը պահում ենք»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Փաշինյանը՝ Երևանում քաղաքացիների հետ շփման ընթացքում՝ արձագանքելով քաղաքացիներից մեկի դիտարկմանը Ռուսաստանի հետ կապերի վերաբերյալ։ Նա նաև ընդգծեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար բարեկամ երկիր է։ Ավելի վաղ՝ մարտի 23-ին, տեղի էր ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Վլադիմիր Պուտինի հետ։

Զրուցակիցները քննարկել էին երկկողմ օրակարգի հարցեր և պայմանավորվել էին առաջիկայում քննարկումները շարունակել նաև հանդիպման ձևաչափով։